Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Աշոտ Ղուլյանը ՀՀ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու դիմում է գրել

Աշոտ Ղուլյանը ՀՀ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու դիմում է գրել
18.11.2020 | 13:16

ՀՀ Ա նախագահի խորհրդական Աշոտ Ղուլյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել: Ֆեյսբուքում նա նշել է, որ աննպատակահարմար է գտնում իր հետագա գործունեությունն այդ պաշտոնում։

«ՀՀ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու դիմումը գրել եմ ավելի վաղ, բայց պայմանավորված պրն Արարատ Միրզոյանի առողջական վիճակի հետ, հանրայնացնում եմ հիմա, երբ արդեն որևէ վտանգ չի սպառնում նրա առողջությանը: Դիմումի մեջ շնորհակալություն հայտնելով Ա.Միրզոյանին վստահության համար՝ գրել եմ, որ աննպատակահարմար եմ գտնում իմ հետագա գործունեությունն այդ պաշտոնում, որովհետև այդ կարգավիճակում աշխատանքը կարող էր և պետք է լիներ ավելի արդյունավետ, առավել ևս վերջին շրջանում՝ պատերազմի օրերին։ Շնորհակալություն բոլոր գործընկերներիս: Շարունակելու եմ իմ ծառայությունը մեր հայրենիքի այս հատվածում», - գրել է Ղուլյանը:

Դիտվել է՝ 1705

Մեկնաբանություններ